ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ավարտվեց ցյուրիխյան մրցաշարը

Ավարտվեց ցյուրիխյան մրցաշարը
20.02.2015 | 00:07

Ցյուրիխում, Լևոն Արոնյանի մասնակցությամբ, ավարտվեց շախմատային մեծ տոնահանդեսը, որը բաղկացած էր կայծակնային, դասական և արագ շախմատի մրցաշարերից: Առաջինում փայլեց հայ գրոսմայստերը` հինգ հնարավորից չորս միավոր վաստակելով ու աղյուսակը միանձնյա գլխավորելով:
Դասականում հաղթողի դափնին բաժին հասավ հնդիկ գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, ով նույնպես դարձավ միանձնյա հաղթող` վաստակելով յոթ միավոր: Այստեղ Արոնյանը ռուս Սերգեյ Կարյակինի ու իտալացի տաղանդաշատ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանեց աղյուսակի վերջին երեք հորիզոնականները: Նրանց ակտիվում է չորսական միավոր:
Արագ շախմատի հաղթողը որոշվեց երեկ: Նշենք, որ ցյուրիխյան մրցաշարի ընդհանրական հաղթողը որոշվելու էր դասականում ու արագում հավաքած միավորների հանրագումարով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ